Քաղաքացի Ոսկան Սարդարի Պետրոսյանը (ծնված 05/04/1982 թվական) դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` համասեփականության իրավունքով իրենց ընտանիքին պատկանող Երազգավորս բնակավայրի 2-րդ փողոց 16 հասցեի, 08-037-0025-0003 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,11916 հեկտար մակերեսով տնամերձ հողամասի վրա առկա, ինքնակամ համարվող բնակելի նշանակության շենք շինություններն օրինական ճանաչելու խնդրանքով:
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարկի Երազգավորս համայնքում հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի օգոստոսի 24-ի թիվ 6 որոշմամբ Սարդար Գարեգինի Պետրոսյանի, Ալիսա Վահանի Գրիգորյանի, Աշոտ, Շահեն և Ոսկան Սարդարի Պետրոսյանների անվամբ սեփականաշնորհված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Երազգավորս բնակավայրի 2-րդ փողոց, 16 հասցեի հողամասի վրա գտնվող ինքնակամ կառույց համարվող 324,65 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի տունը, նկուղը, անասնաշենքը, շվաքարանը և ծածկը կառուցվել են 1980 թվականից մինչև 1987 թվականը (2001 թվականի մայիսի 15-ից առաջ)։ Ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 202337LCYGH ծածկագրով:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 6-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշման կարգի 8-րդ, 10-րդ, 11-րդ, կետերի և 22.1 կետի պահանջների, որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Երազգավորս բնակավայրի 2-րդ փողոց, 16 հասցեի հողամասի վրա 1980 թվականից մինչև 1987 թվականը կառուցված 324,65 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի տունը, նկուղը, անասնաշենքը, շվաքարանը և ծածկը ճանաչել օրինական առանց վճարների գանձման:
2.Նույն հողամասի վրա 2022 թվականին կառուցված 67,15 քառակուսի մետր ներքին մակերեսով ծածկը թողնել ինքնակամ: Ինքնակամ կառույցի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պարտավորությունները և ռիսկերը կրում է հողամասի համասեփականատերերը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի համասեփականատերերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։
4.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: