Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրեսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին
որոշում է՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի վարչական տարածքում պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար ստեղծել մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով՝
հանձնաժողովի նախագահ - Արծրունի Ներսեսի Իգիթյան - Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար
հանձնաժողովի անդամներ՝
Վարդան Շահենի Իկիլիկյան - Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի տեղակալ
Համլետ Գագիկի Գևորգյան - Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու անդամ «Հաղթանակ» խմբակցություն (համաձայնությամբ)
Կարեն Հրանտի Ներսիսյան -Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու անդամ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն (համաձայնությամբ)
Տիգրան Ատոմի Մաթևոսյան - Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակազմի գլխավոր մասնագետ
Լիպարիտ Լիպարիտի Տիգրանյան - Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ
Լուսինե Մամիկոնի Մաթևոսյան - Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ
2. Հանձնաժողովի կազմից նշանակել՝
աճուրդավար՝ Լիպարիտ Լիպարիտի Տիգրանյանին
արձանագրող՝ Լուսինե Մամիկոնի Մաթևոսյանին