Այսօր: Երեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 124
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 899-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 սեպտեմբերի 2025 թվականի N 899-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԱՏԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 31-ՐԴ ՓՈՂՈՑ 33 ՀԱՍՑԵԻ 08-004-0123-0104 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացի  Ջիվան Լևուշի Չարխիֆալաքյանը (ծնված 1968 թվականի դեկտեմբերի 6-ին) դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` բաժնային սեփականության իրավունքով  իր ընտանիքի անդամներին պատկանող Ախուրյան համայնքի Ազատան  բնակավայրի, 31-րդ փողոց, 33 հասցեի 08-004-0123-0104 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,186 հեկտար մակերեսով տնամերձ հողամասի վրա առկա, ինքնակամ համարվող բնակելի նշանակության շենք շինություններն օրինական ճանաչելու խնդրանքով:

Բաժնային սեփականության իրավունքով Ջիվան Լևուշի Չարխիֆալաքյանին պատկանող Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի,  Ախուրյան համայնքի Ազատան  բնակավայրի, 31-րդ փողոց, 33 հասցեի հողամասի վրա գտնվող ինքնակամ կառույց համարվող  408,1  քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բանկելի տունը, ավտոտնակը, ձեղնահարկը, հացատունը, անասնաշենքը  և  զուգարանը  կառուցվել են 1970 թվականին (մինչև 2001 թվականի մայիսի 15-ը)։ Ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 2024EKKDNW  ծածկագրով:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 6-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 1-ին կետի դրույթներով, համաձայն նույն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 10-րդ, 11-րդ  կետերի  և  22.1 կետի պահանջների, որոշում եմ՝

1.Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի,  Ախուրյան համայնքի Ազատան  բնակավայրի, 31-րդ փողոց, 33 հասցեի հողամասի վրա գտնվող ինքնակամ կառույց համարվող  408,1  քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բանկելի տունը, ավտոտնակը, ձեղնահարկը, հացատունը, անասնաշենքը  և  զուգարանը  ճանաչել օրինական առանց վճարների գանձման:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի բաժնային սեփականատերերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

3.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 7

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner