Այսօր: Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1495-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 դեկտեմբերի 2024 թվականի N 1495-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԻՐԱԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՓՈՂՈՑ 2 ՀԱՍՑԵԻ 08-089-0053-0011 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Քաղաքացի Գառնիկ Վահանի Վարդերեսյանը (ծնված 27/09/1986 թվական) դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` սեփականության իրավունքով իրեն պատկանող Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայրի Գլխավոր փողոց, 2 հասցեի 08-089-0053-0011 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,3202 հեկտար մակերեսով հողամասի վրա առկա, ինքնակամ կառուցված հասարակական նշանակության շենք շինություններն օրինական ճանաչելու և դրանցով զբաղեցված հողամասի գործառնական նշանակությունը  փոխելու  խնդրանքով:

   Սեփականության իրավունքով Գառնիկ Վահանի Վարդերեսյանին պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայրի Գլխավոր փողոց, 2 հասցեի  հողամասի վրա ինքնակամ կառուցված 63,96 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով աստիճանահարթակը, կիսանկուղը, օժանդակ շինությունը, շվաքարանը և պարիսպները կառուցվել են 2020 թվականին (2001 թվականի մայիսի 15-ից հետո)։ Ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 2024WJQ6A7 ծածկագրով:

   Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի  188-րդ հոդվածի 6-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 28-րդ, 30-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի թիվ 88 որոշմամբ հաստատված կարգի 3.1-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի թիվ 600-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված ցանկի 6-րդ կետի դասակարգումների, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնորինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշման կարգի 8.1-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 14-րդ կետերի, 15-րդ կետի  ա) ենթակետի, 16-րդ կետի ա) ենթակետի և 18-րդ կետի դ) ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի, ինչպես նաև հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցների (Գգ) սահմանված չափը՝ որը Շիրակ բնակավայրի (Շիրակի մարզ, 16-րդ գոտի) համար 0,0874  է և հիմք ընդունելով  Գառնիկ Վահանի Վարդերեսյանի դիմումը՝ որոշում եմ.

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայրի Գլխավոր փողոց, 2 հասցեի հողամասի վրա ինքնակամ կառուցված 63,96 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով աստիճանահարթակը, կիսանկուղը, օժանդակ շինությունը, շվաքարանը և պարիսպները, ինչպես նաև շինությունների վրա ինքնակամ փակված թվով հինգ և բացված թվով ութ պատուհանները, փակված թվով երկու և բացված թվով երկու դռները ու երկու բացվածքները ճանաչել օրինական սահմանված վճարների դիմաց:

2.Սույն որոշման 1-ին կետով օրինական ճանաչված հասարակական նշանակության շինությունների յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի օրինականացման համար սահմանել 20000 դրամ, իսկ ինքնակամ ձևափոխված դռների և պատուհանների յուրաքանչյուր միավորի համար՝ 10000 դրամ և կիրառել  0,0874  գործակիցը:

3.Շինությունների օրինականացման համար հաշվարկված ընդհանուր գումարը կազմում է 128410 (մեկ հարյուր քսանութ հազար, չորս հարյուր տասը) դրամ։

4.Նույն հողամասի վրա գտնվող, իրավունքների պետական գրանցման վկայականում 08-089-0053-0011-001 և 08-089-0053-0011-002 ծածկագրերով գրանցված շինությունների, որոնք հողամասի հատակագծում համարակալված են 1 և 2  համարների տակ, գործառնական նշանակությունները փոխել սպասարկման օբյեկտների գործառնական նշանակության:

5.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայրի Գլխավոր փողոց, 2 հասցեի բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-089-0053-0011 կադաստրային ծածկագրով 0,3202 հեկտար մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոխել հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:

6.Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից հաշված, 60 օրյա ժամկետում, օրինականացման համար սույն որոշման 3-րդ կետով սահմանված գումարը չվճարելու դեպքում որոշումն համարվում է ուժը կորցրած:

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի սեփականատիրոջը  պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

8.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.14 Մբ) Որոշում 1495-Ա
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 35

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner