Այսօր: Կիրակի, 24 Նոյեմբերի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 17-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 փետրվարի 2024 թվականի N 17-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՏԱՐԵՍԿԶԲԻ ԱԶԱՏ ՄՆԱՑՈՐԴԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ՖՈՆԴԱՅԻՆ ՄԱՍԵՐԻՆ ՈՒՂՂԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ 209-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի, 5-րդ մասի «ա» և «բ» ենթակետերի, 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝   

 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի տարեսկզբի ազատ մնացորդը կազմում է 291 682 450 (երկու հարյուր իննսունմեկ միլիոն վեց հարյուր ութսուներկու հազար չորս հարյուր հիսուն) դրամ, որից՝ 210 352 476 (երկու հարյուր տաս միլիոն երեք հարյուր հիսուներկու հազար չորս հարյուր յոթանասունվեց) դրամ վարչական մասով, 81 329 974 (ութսունմեկ միլիոն երեք հարյուր քսանինը հազար ինը հարյուր յոթանասունչորս) դրամ ֆոնդային մասով՝

1) վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդի՝ 210 352 476 (երկու հարյուր տաս միլիոն երեք հարյուր հիսուներկու հազար չորս հարյուր յոթանասունվեց) դրամից

ա. 13 899 873 (տասներեք միլիոն ութ հարյուր իննսունինը հազար ութ հարյուր յոթանասուներեք հազար) դրամն ուղղել նախորդ տարվա բյուջետային տարում բյուջեի վարչական մասի ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված հարկային պարտավորությունների մարմանը,

բ. 196 452 603 (մեկ հարյուր իննսունվեց միլիոն չորս հարյուր հիսուներկու հազար վեց հարյուր երեք) դրամն ուղղել կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը:

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2023 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու» մասին թիվ 209-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետի՝

 ա. 1-ին ենթակետում` «2 668 100 000» (երկու միլիարդ վեց հարյուր վաթսունութ միլիոն մեկ հարյուր հազար) թիվը փոխարինել «3 958 454 000» (երեք միլիարդ ինը հարյուր հիսունութ միլիոն չորս հարյուր հիսունչորս հազար) թվով,

  բ.  2-րդ ենթակետում`«2 668 100 000» (երկու միլիարդ վեց հարյուր վաթսունութ միլիոն մեկ հարյուր հազար) թիվը՝ «4 250 136 500» (չորս միլիարդ երկու հարյուր հիսուն միլիոն մեկ հարյուր երեսունվեց հազար հինգ հարյուր) թվով,

2) որոշման թիվ 1-6 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 1-6 հավելվածների:

3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրը:

 


Կողմ -21

ԱՅՎԱԶՅԱՆ ԱԼԲԵՐՏ

ԱՆՏՈՆՅԱՆ ՖՐՈՒՆԶԵ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՄԱՆՈՒԿ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԱՐՇԱԿՅԱՆ ՎԱՍՅԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԻԼՎԱ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՇԱՄԻՐԱՄ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԱՄՍՈՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ

ՄԱԹՈՍՅԱՆ ՄԱՐՏԻԿ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱԶՆԻՎ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԶԱՎԵՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԻ

ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ՄՆԱՑՅԱՆ ՄՀԵՐ

ՄՈՒՇԵՂՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ՄՔՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ՆԵՐՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՉԱԼՈՅԱՆ ԱՐԻՍՏԱԿԵՍ

ՍԻՄՈՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ՍՈՒՎԱՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ

Դեմ -1

ԴՐՄԵՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ

Ձեռնպահ -3

ԱՐՇԱԿՅԱՆ ԿԱՐԵՆ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ԻԳԻԹՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(423.00 Կբ) 17-Ն հավելված
(81.50 Կբ) 17-Ն հիմնավորում
(758.23 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner