Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 160
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 279-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 նոյեմբերի 2024 թվականի N 279-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 08-108-0010-0015 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ՔԱՂԱՔԱՑԻ ՋՈՒԼԻԵՏԱ ԿԱՐԱՊԵՏԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35.1 և 39-րդ կետերի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով, որ ինքնակամ շինություններն իրականացրած քաղաքացին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Վահրամաբերդ գյուղի բնակիչ՝ Ջուլիետա Կարապետի Մկրտչյանը 2024 թվականի հհոկտեմբերի 22-ի իր դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Ախուրյան համայնքի սեփականությունը համարված 143,52 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տունը և անավարտ հիմքը, ինչպես նաև դրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականությունը հանդիսացող 08-108-0010-0015 կադաստրային ծածկագրով 0,0621 հեկտար մակերեսով  բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝

1.Ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության, Շիրակի մարզի, Ախուրյան համայնքի սեփականությունը համարված 143,52 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տունը և անավարտ հիմքը, ինչպես նաև դրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված, 08-108-0010-0015 կադաստրային ծածկագրով, 0,0621 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը (անշարժ գույքի հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Վահրամաբերդ, 36-րդ փողոց, 8/1 բնակելի տուն, իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 01102024-08-0056) ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով, 696125 (վեց հարյուր իննսունվեց հազար, մեկ հարյուր քսանհինգ) դրամ արժեքով, որից՝ 376310 (երեք հարյուր յոթանասունվեց հազար, երեք հարյուր տաս) դրամը շինության արժեքն է, իսկ 319815 (երեք հարյուր տասնինը հազար, ութ հարյուր տասնհինգ) դրամը՝ հողամասի, օտարել կառուցապատողին՝  քաղաքացի Ջուլիետա Կարապետի Մկրտչյանին (ծնված 30/03/1959 թվական):

2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝

1)Սույն որոշման 1-ին կետում նշված վաճառքի ընդհանուր գնին հավելել տվյալ գույքային միավորի նկատմամբ, մինչև օտարումը համայնքի անվամբ իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա:

2)Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող  իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Ջուլիետա Կարապետի Մկրտչյանին պատշաճ ծանուցելու օրվան հաջորդող օրվանից:


Կողմ -23

ԱՅՎԱԶՅԱՆ ԱԼԲԵՐՏ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԶԱՎԵՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՇԱՄԻՐԱՄ

ԱՐՇԱԿՅԱՆ ՎԱՍՅԱ

ՄՈՒՇԵՂՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ

ՍՈՒՎԱՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ՄՆԱՑՅԱՆ ՄՀԵՐ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ԻԳԻԹՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ

ՄՔՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԻ

ՉԱԼՈՅԱՆ ԱՐԻՍՏԱԿԵՍ

ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱԶՆԻՎ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԱՄՍՈՆ

ԹՈՐՈՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԻԼՎԱ

ՍԱՀԱԿՅԱՆ ԹՈՐԳՈՄ

ԴՐՄԵՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՄԱՆՈՒԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՂՈՒԿԱՍ ՄՈՒՐԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(878.67 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner