Քաղաքացի Անդրանիկ Արշալույսի Գևորգյանը (ծնված 1994 թվականի մայիսի 3-ին) դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` սեփականության իրավունքով իրեն պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Վահրամաբերդ բնակավայրի, 5-րդ փողոց 28 հասցեում գտնվող, 0,12187 հեկտար մակերեսով, 08-108-0057-0003 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա առկա, ինքնակամ կառուցված անավարտ շինությունը օրինական ճանաչելու խնդրանքով։
Սեփականության իրավունքով քաղաքացուն պատկանող հողամասի վրա ինքնակամ կառուցված 173,39 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի նշանակության անավարտ շինությունը կառուցվել է 1990 թվականին (մինչև 2001 թվականի մայիսի 15-ը)։ Ինքնակամ շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցը հաշվառված է Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում թիվ 270772021-08-0043 վկայականով:
Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 6-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերի, 13-րդ կետի «ա» ենթակետի պահանջների, ինչպես նաև հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված, շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցների սահմանված չափը՝ որը Ախուրյան բնակավայրի (Շիրակի մարզ, 16-րդ գոտի) համար 0,0874 է և հիմք ընդունելով Անդրանիկ Արշալույսի Գևորգյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Վահրամաբերդ բնակավայրի, 5-րդ փողոց 28 հասցեի հողամասի վրա գտնվող ինքնակամ կառուցված 173,39 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով անավարտ շինությունը ճանաչել օրինական՝ սահմանված վճարնի դիմաց:
2.Սույն որոշման 1-ին կետով օրինական ճանաչված բնակելի նշանակության 173,39 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով անավարտ շինությունը յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի օրինականացման համար սահմանել 10000 դրամ և կիրառել շինության տարածագնահատման գոտիականության 0,0874 գործակցի արտադրյալը։
3.Շինությունների օրինականացման համար հաշվարկված գումարը կազմում է 151543 (մեկ հարյուր հիսունմեկ հազար հինգ հարյուր քառասուերեք) դրամ, անավարտ շինության օրինականացման արժեքն է։
4.Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից հաշված, 60 օրյա ժամկետում, օրինականացման համար սույն որոշման 3-րդ կետում նշված գումարը չվճարելու դեպքում` որոշումն համարվում է ուժը կորցրած:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի սեփականատիրոջը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
6.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: