Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն գյուղի բնակիչ Լյովա Վաղարշակի Պողոսյանի մահվան փաստը (վկայական NԲԱ655169, տրված 07.01.2023 թվական) և հիմք ընդունելով վերջինիս կնոջ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն գյուղի բնակիչ Դոլարես Վարդգեսի Գասպարյանի 2023 թվականի մարտի 30-ի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին
որոշում է՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան, Մայիսյան, Հովիտ, Հացիկ, Մարմաշեն, Կառնուտ, Ջրառատ, Հայկավան, Շիրակ, Բենիամին գյուղերի՝ քամու հետևանքով տուժած թվով 33 ընտանիքներին դրամական աջակցություն տրամադրելու մասին» թիվ 114-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
Որոշման թիվ 1 հավելվածի 28-րդ կետի «Պողոսյան Լյովա Վաղարշակի» բառերը փոխարինել «Գասպարյան Դոլարես Վարդգեսի» բառերով: