Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հողային օրնսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի, 76-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 14-րդ կետի բ) ենթակետի, 57-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Վահրամաբերդ բնակավայրի 15-րդ փողոց, 2/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման 0,45 հեկտար մակերեսով հողամասը որպես զբաղմունքի և ժամանցի անցկացման տարածք կահավորելու և շահագործելու նպատակով, մրցութային կարգով, տասը տարի ժամկետով, վարձակալության իրավունքով տրամադրել օգտագործման:
2. Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային չափը սահմանել 20000 դրամ:
3. Մրցութային մեկ քայլը սահմանել մեկնարկային գնի 5 %-ի չափով: