|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 մարտի 2023 թվականի N 44-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթով, հաշվի առնելով Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը և հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Սիրանուշ Մարտունու Աստոյանի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին
որոշում է՝
- Ընդունել Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը և Ախուրյան համայնքի Կառնուտ գյուղի 15-րդ փողոց, 13 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, հասարակական նշանակության մշակույթի տան 13,11 քառակուսի մետր մակերեսով թիվ 1 սենյակը, 10 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով տրամադրել անհատ ձեռնարկատեր Սիրանուշ Մարտունու Աստոյանին՝ որպես դեղատնային կրպակ օգտագործելու համար։
- Սահմանել տարածքի վարձակալության վճարի չափը՝ ամսական 10000 (տասը հազար) Հայաստանի Հանրապետության դրամ։
- Առաջարկել Ախուրյան համայնքի ղեկավարին՝ անհատ ձեռնարկատեր Սիրանուշ Մարտունու Աստոյանի հետ սահմանված կարգով կնքել տարածքի վարձակալության պայմանագիր։
|
Կողմ -13 ԱՌԱՔԵԼՅԱՆ ՄԱՆՈՒԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԱՐՇԱԿՅԱՆ ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԻԼՎԱ ԴՐՄԵՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ԻԳԻԹՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԱՄՍՈՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԼԱԴԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՇՈՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱԶՆԻՎ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԻ ՄՔՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(907.13 Կբ)
Որոշում 44-Ա |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|