Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հողային օրնսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով, որ օտարվող հողամասը բավարարում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի պահանջներին և նույն որոշման 2-րդ կետի համաձայն չի դիտարկվում որպես առանձին գույքային միավոր աճուրդային կարգով օտարման ենթակա հողամաս, հիմք ընդունելով քաղաքացի Վահան Նորիկի Հարությունյանի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին՝ որոշում է.
1.Քաղաքացի Վահան Նորիկի և Ալվինա Սիրականի Հարությունյաններին համասեփականության իրավունքով պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Վահրամաբերդ բնակավայրի, Լենգես թաղամաս, 2-րդ խճուղի, 12 տուն հասցեի 08-108-0040-0040 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 734,26 քառակուսի մետր մակերեսով հողամասի ընդլայնման համար, դրա հարևանությամբ գտնվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող 08-108-0040-0024 կադաստրային ծածկագրով հողամասից 436,56 քառակուսի մետր մակերեսով, նույն նպատակային և գործառնական նշանակության հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել ընդլայնվող հողամասի սեփականատերերին՝ Վահան Նորիկի (ծնված 20/02/1981 թվական) և Ալվինա Սիրականի (ծնված 20/10/1987 թվական) Հարությունյաններին:
2.Սույն որոշման 1-ին կետով օտարվող հողամասի վաճառքի գինը հաստատել հողամասի կադաստրային արժեքի չափով՝ 224829 (երկու հարյուր քսանչորս հազար, ութ հարյուր քսանինը) դրամ: