|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 հունվարի 2025 թվականի N 37-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԽՈՒՐԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ՊԵՏՐՈՍ ԿԱՐԱՊԵՏԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի, «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ և 5-րդ մասերի և 16-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրիկ բնակավայրի վարչական ղեկավարի 2025 թվականի հունվարի 13-ի թիվ 03/25 գրությունը՝ որոշում եմ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2025 թվականի բյուջեի 10-րդ բաժնի 3-րդ խմբի 1-ին դասի «Հարազատին կորցրած անձինք» ծրագրի «Հուղարկավորության նպաստներ» 4726 հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրիկ բնակավայրի բնակիչ Պետրոս Կարապետի Գրիգորյանի հուղարկավորության ծախսերի համար հատկացնել 140000 (մեկ հարյուր քառասուն հազար) դրամ։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|