Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24-րդ, 28-րդ, 30-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի թիվ 88 որոշմամբ հաստատված կարգի 3.2-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի թիվ 600-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված ցանկի 4-րդ կետի դասակարգումները և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Երազգավորս բնակավայրի 7-րդ փողոց, 4 հասցեի անշարժ գույքի համասեփականատեր Սայգանուշ Բեյբութի Սմբատյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Երազգավորս բնակավայրի 7-րդ փողոց, 4 հասցեի, 08-037-0055-0007 կադաստրային ծածկագրով 0,4 հեկտար մակերեսով հողամասի վրա գտնվող, հողամասի հատակագծում թիվ 1 համարակալմամբ 161,23 քառակուսի մետր ներքին մակերեսով կաթսայատան գործառնական նշանակությունը փոխել խորդանոց գործառնական նշանակության:
2.Սույն որոշմամբ կատարված փոփոխությունները գրանցելու նպատակով, ներկայացնել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեին: