Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Կ-02042025-08-0147 որոշումը՝ որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2025 թվականի մարտի 12-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հովիտ բնակավայրի 1-ին փողոց 2-րդ նրբանցք 50 հասցեի 08-068-0004-0032 կադաստրային ծածկագրով հողամասի վրա ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շենք շինությունները օրինական ճանաչելու մասին» թիվ 344-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Որոշման 2-րդ պարբերությունում «Նվեր Թադևոսի Փիլոյանի ընտանիքի անդամներին պատկանող» բառերը փոխարինել «Նվեր Թադևոսի Փիլոյանին (ծնված 12/05/1969 թվական), Նախշուն Վոլոդիայի Փիլոյանին (ծնված 03/01/1974 թվական), Արփենիկ Թաթոսի Գևորգյանին (ծնված 25/10/1963 թվական) և Հասմիկ Թաթոսի Փիլոյանին (ծնված 25/08/1967 թվական)պատկանող» բառերով և թվերով։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում բաժնային սեփականատերերին պատշաճ ծանուցելու օրվան հաջորդող օրվանից: