Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 26-ի թիվ 61-Ն որոշման հավելվածի 17-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Այգաբաց, Բասեն բնակավայրերի վարչական ղեկավարների և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Ախուրյանի համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի գրությունները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի բյուջեի 10 բաժնի 07 խմբի 01 դասի սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) ծրագրի 4727 «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» հոդվածով հատկացված գումարներից դրամական աջակցություն տրամադրել՝
1) 2024 թվականի հունվարի 20-ից մինչև 25-ը Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում կայացած բռնցքամարտի մեծահասակների Հայաստանի Հանրապետության առաջնությունում՝
ա. +92 կգ քաշային կարգում 1-ին տեղը զբաղեցրած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Այգաբաց բնակավայրի բնակիչ Դավիթ Արիստակեսի Չալոյանին՝ 200000 (երկու հարյուր հազար) դրամ,
բ. 80 կգ քաշային կարգում 2-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բասեն բնակավայրի բնակիչ Համբարձում Արթուրի Հակոբյանին՝ 150000 (մեկ հարյուր հիսուն հազար) դրամ, մարզիչ Արտավազդ Անդրանիկի Գևորգյանին՝ 75000 (յոթանասունհինգ հազար) դրամ,
գ. 92 կգ քաշային կարգում 1-ին տեղը զբաղեցրած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի բնակիչ Հենրիկ Հովհաննեսի Ճղրիկյանին՝ 200000 (երկու հարյուր հազար) դրամ,
2) 2024 թվականի հունվարի 20-ից մինչև 25-ը Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում կայացած բռնցքամարտի երիտասարդների Հայաստանի Հանրապետության առաջնությունում՝
ա. +92 կգ քաշային կարգում 1-ին տեղը զբաղեցրած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայրի բնակիչ Միսակ Գևորգի Տեփանյանին՝ 100000 (մեկ հարյուր հազար) դրամ, մարզիչ Արման Գևորգի Հովհիկյանին՝ 50000 (հիսուն հազար) դրամ:
3) 2024 թվականի փետրվարի 13-ին Ռումինիայի Հանրապետության մայրաքաղաք Բուխարեստում կայացած հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում՝
ա. 55 կգ քաշային կարգում 3-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի բնակիչ Մանվել Էդգարի Խաչատրյանին՝ 800000 (ութ հարյուր հազար) դրամ, մարզիչ, նույն բնակավայրի բնակիչ Էդգար Մանվելի Խաչատրյանին՝ 400000 (չորս հարյուր հազար) դրամ: