Այսօր: Երկուշաբթի, 17 Նոյեմբերի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 131
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1012-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 նոյեմբերի 2025 թվականի N 1012-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐԱԶԳԱՎՈՐՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑ 22 ՀԱՍՑԵԻ 08-037-0017-0011 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Քաղաքացի Վարդան Ալբերտի Պետրոսյանը (ծնված 1975 թվականի հունիսի 15-ին)  դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` իր  և  Հովհաննես Ալբերտի Պետրոսյանին (ծնված 1977 թվականի օգոստոսի 29-ին) բաժնային սեփականության իրավունքով պատկանող,  Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի Ախուրյան համայնքի  Երազգավորս բնակավայրի,  2-րդ փողոց,  22 հասցեում գտնվող,  0,118 հեկտար մակերեսով, 08-037-0017-0011 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա առկա, ինքնակամ կառուցված  շինությունները օրինական ճանաչելու խնդրանքով։

  Բաժնային սեփականության իրավունքով քաղաքացիներին պատկանող հողամասի վրա ինքնակամ կառուցված 298,2 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի նշանակության շինությունները կառուցվել են 1984 թվականից 1992 թվականը (մինչև 2001 թվականի մայիսի 15-ը)։ Նույն հողամասի վրա ինքնակամ  կառուցված 17 քառակուսի մետր արտաքին մակերեսով օժանդակ շինությունը  կառուցվել է 2014 թվականին (2001 թվականի մայիսի 15-ից հետո): Ինքնակամ շինությունները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում  թիվ 2024ZUBVZS ծածկագրով:

 Ղեկավարվելով   քաղաքացիական   օրենսգրքի  188-րդ  հոդվածի   6-րդ  մասի,    «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերի, 13-րդ կետի «ա» ենթակետի և 22.1 կետի պահանջների, ինչպես նաև հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված, շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցների սահմանված չափը՝ որը Երազգավորս բնակավայրի (Շիրակի մարզ, 17-րդ գոտի) համար 0,0743 է և հիմք ընդունելով  Վարդան Ալբերտի Պետրոսյան ի դիմումը՝ որոշում եմ.

1.Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի Ախուրյան համայնքի  Երազգավորս բնակավայրի,  2-րդ փողոց,  22 հասցեի հողամասի վրա գտնվող վրա ինքնակամ կառուցված 298,2 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով  բնակելի նշանակության շինությունները ճանաչել օրինական՝ առանց  վճարների  գանձման:

2.Նույն հողամասի վրա ինքնակամ  կառուցված 17 քառակուսի մետր արտաքին մակերեսով  օժանդակ շինությունը ճանաչել օրինական՝ սահմանված վճարների դիմաց:

3.Սույն որոշման 2-րդ կետով օրինական ճանաչված բնակելի տանը կից օժանդակ շինության յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի օրինականացման համար սահմանել 10000 դրամ, որոնց նկատմամբ կիրառվում է շինության տարածագնահատման գոտիականության 0,0743 գործակցը։

4.Շինության օրինականացման համար հաշվարկված գումարը կազմում է  12631 (տասերկու հազար վեց հարյուր երեսումեկ) դրամը։

5.Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից հաշված, 60 օրյա ժամկետում, օրինականացման համար սույն որոշման 4-րդ կետում նշված գումարը չվճարելու դեպքում` որոշումն համարվում է ուժը կորցրած:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի բաժնային սեփականատերերին  պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

7.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 20

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner