Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 163
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 211-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 սեպտեմբերի 2024 թվականի N 211-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՀՐԱՄԱԲԵՐԴ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԼԵՆ-ԳԷՍ ԹԱՂԱՄԱՍ 1-ԻՆ ՇԵՆՔԻ ԹԻՎ 8 ՀԱՍՑԵԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԸ ԳԱԳԻԿ ԼԵՎՈՆԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԵՐԿՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթներով, hիմք ընդունելով Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական դեպուտատների քսաներորդ գումարման Լենինականի քաղաքային խորհրդի նստաշրջանի 1991 թվականի մայիսի 3-ի թիվ 6, Հայաստանի Հանրապետության Ժողովրդական պատգամավորների Կումայրիի քաղաքային  խորհրդի գործադիր կոմիտեի 1991 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 10, Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության Ժողովրդական դեպուտատների Լենինականի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի 1993 թվականի օգոստոսի 8-ի թիվ 24 արձանագրությունները և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչ Գագիկ Լևոնի և Լևոն Միհրանի Հայրապետյանների միասնական դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին  որոշում է՝

1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Վարհամաբերդ բնակավայրի, Լեն-Գէս թաղամասի, 1-ին շենքի թիվ 8 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող, չորս սենյականոց բնակարանը՝ 108,35 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, բազմաբնակարան շենքի ընդհանուր օգտագործման տարածքների և շենքով զբաղեցված հողամասի նկատմամբ բաժնային սեփականության իրավունքով նվիրատվություն կատարել այդ բնակելի տանը 2006 թվականից փաստացի բնակվող Գագիկ Լևոնի Հայրապետյանի ընտանիքի հետևյալ երկու անդամներին․

1) Հայրապետյան Գագիկ Լևոնի (ծնված 1975 թվականի հունիսի 21-ին), ինքը,

2) Հայրապետյան Լևոն Միհրանի (ծնված 1938 թվականին), հայրը,

2․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ նվիրառուների հետ կնքել գույքի նվիրատվության պայմանագիր, ապահովել դրա նոտարական վավերացումը և անշարժ գույքի նկատմամբ քաղաքացիների իրավունքների պետական գրանցումը՝ վերջիններիս միջոցներով։


Կողմ -21

ԱՆՏՈՆՅԱՆ ՖՐՈՒՆԶԵ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԱՐՇԱԿՅԱՆ ՎԱՍՅԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԻԼՎԱ

ԴՐՄԵՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՇԱՄԻՐԱՄ

ԻԳԻԹՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ

ՄԱԹՈՍՅԱՆ ՄԱՐՏԻԿ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱԶՆԻՎ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԶԱՎԵՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԻ

ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ՄՆԱՑՅԱՆ ՄՀԵՐ

ՄՈՒՇԵՂՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ՆԵՐՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՉԱԼՈՅԱՆ ԱՐԻՍՏԱԿԵՍ

ՍԱՀԱԿՅԱՆ ԹՈՐԳՈՄ

ՍԻՄՈՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ՍՈՒՎԱՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ

Դեմ -0

Ձեռնպահ -1

ԱՅՎԱԶՅԱՆ ԱԼԲԵՐՏ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(630.28 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner