Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 3-րդ մասի և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը համարվող հողամասից Հմայակ Չիչիկովի Գոգորյանին սեփականության իրավունքով պատկանող հասարակական կառուցապատման հողամասի ընդլայնման համար անհրաժեշտ հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» թիվ 203-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) վերնագրում «սեփականության» բառը փոխարինել «և Մարգարիտ Ստեփանի Փուրթոյանին համասեփականության» բառերով,
2) նախաբանում «Գոգորյանի» բառից հետո տեքստը լրացնել «և Մարգարիտ Ստեփանի Փուրթոյանի համատեղ» բառերով,
3) 1-ին կետում «սեփականության» բառը փոխարինել «և Մարգարիտ Ստեփանի Փուրթոյանին (ծնված 12/03/1967 թվական) համասեփականության» բառերով, «սեփականատիրոջը» բառը փոխարինել «համասեփականատերերին» բառով: