Քաղաքացի Ժիրայր Ռազմիկի Մահտեսյանը (ծնված 06/02/1958 թվական) դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` համասեփականության իրավունքով իր ընտանիքի անդամներին պատկանող Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի, 17-րդ փողոց, 22 հասցեի 08-004-0014-0030 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,1434 հեկտար մակերեսով տնամերձ հողամասի վրա առկա, ինքնակամ համարվող բնակելի նշանակության շենք շինություններն օրինական ճանաչելու խնդրանքով:
Համասեփականության իրավունքով Ժիրայր Ռազմիկի, Անահիտ Լյուդվիկի, Գայանե, Մանվել և Սամվել Ժիրայրի Մահտեսյաններին պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի, 17-րդ փողոց, 22 հասցեի հողամասի վրա գտնվող ինքնակամ կառույց համարվող 385,51 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բանկելի տունը, աստիճանահարթակները, շվաքարանները, օժանդակ շինությունները, կիսանկուղը ավտոտնակը, անասնագոմը և կառուցվել են 1978 թվականից 1996 թվականը (մինչև 2001 թվականի մայիսի 15-ը)։ Ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 2024GMPGZP ծածկագրով:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 6-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 10-րդ, 11-րդ կետերի և 22.1 կետի պահանջների, որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի, 17-րդ փողոց, 22 հասցեի հողամասի վրա գտնվող ինքնակամ կառույց համարվող 385,51 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բանկելի տունը, աստիճանահարթակները, շվաքարանները, օժանդակ շինությունները, կիսանկուղը ավտոտնակը, անասնագոմը ճանաչել օրինական առանց վճարների գանձման:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի համասեփականատերերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
3.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: