Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35.1 և 39-րդ կետերի Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1746-Ն որոշման 2-րդ կետի «գ» ենթակետի դրույթներով, ինչպես նաև հիմք ընդունելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հայկավան գյուղի բնակիչ՝ Մկրտիչ Էլֆիկի Ավետիսյանը 2024 թվականի հունիսի 26-ի իր դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 321,62 քառակուսի մետր արտաքին մակերեսով պահեստի, ինչպես նաև դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականությունը հանդիսացող 08-061-0053-0008 կադաստրային ծածկագրով 0,053785 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու առաջարկությունը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ԱԽուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը համարված, ինքնակամ կառուցված և օրինական ճանաչված 321,62 քառակուսի մետր արտաքին մակերեսով պահեստը, ինչպես նաև դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված 08-061-0053-0008 կադաստրային ծածկագրով 0,053785 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը (անշարժ գույքի հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ Ախուրյան համայնք, գյուղ Հայկավան 8-րդ փողոց, 2/3 պահեստ, իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 14082024-08-0029) ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով՝ 659184 (վեց հարյուր հիսունինը հազար մեկ հարյուր ութսունչորս) դրամ արժեքով, որից՝ 477928 (չորս հարյուր յոթանասունյոթ հազար ինը հարյուր քսանութ) դրամը շինության արժեքն է, իսկ 181256 (մեկ հարյուր ութսունմեկ հազար երկու հարյուր հիսունվեց) դրամը՝ հողամասի, օտարել կառուցապատողին՝ քաղաքացի Մկրտիչ Էլֆիկի Ավետիսյանին:
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝
1)Սույն որոշման 1-ին կետում նշված վաճառքի ընդհանուր գնին հավելել տվյալ գույքային միավորի նկատմամբ, մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա,
2)Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Մկրտիչ Էլֆիկի Ավետիսյանին պատշաճ ծանուցելու օրվան հաջորդող օրվանից: