|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 հուլիսի 2024 թվականի N 167-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ԴԻՊԼՈՄԱԿԻՐ ՖԵՆՅԱ ԽԱՉԻԿԻ ԲՈՐԻԿՅԱՆԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 26-ի թիվ 61-Ն որոշման հավելվածի 17.1-ին կետի 2-րդ ենթակետի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Կառնուտի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի գրությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի բյուջեի 10-րդ բաժնի 07 խմբի 01 դասի սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) ծրագրի «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից 4727 հոդվածով հատկացված գումարներից դրամական աջակցություն տրամադրել՝
2024 թվականի առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայից 1-ին կարգի դիպլոմով պարգևատրվելու համար՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Կառնուտի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության աշակերտուհի Ֆենյա Խաչիկի Բորիկյանին՝ 100000 (մեկ հարյուր հազար) դրամ, ուսուցիչ Աղասի Արամի Ավագյանին՝ 50000 (հիսուն հազար) դրամ:
|
Կողմ -21 ԱՆՏՈՆՅԱՆ ՖՐՈՒՆԶԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԱՐՇԱԿՅԱՆ ՎԱՍՅԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՇԱՄԻՐԱՄ ԹՈՐՈՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԱՄՍՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ ՄԱԹՈՍՅԱՆ ՄԱՐՏԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱԶՆԻՎ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԶԱՎԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԻ ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՄՆԱՑՅԱՆ ՄՀԵՐ ՄՈՒՇԵՂՅԱՆ ՆԱՐԻՆԵ ՄՔՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ՆԵՐՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՉԱԼՈՅԱՆ ԱՐԻՍՏԱԿԵՍ ՍԱՀԱԿՅԱՆ ԹՈՐԳՈՄ ՍԻՄՈՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ՍՈՒՎԱՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(520.92 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|