Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, 59-րդ հոդվածի 1-ին մասի, 3-րդ կետի դրույթներով և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի, դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետի և 39-րդ կետի պահանջների, որոշում եմ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի տարածքում գտնվող, 08-094-0017-0011 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,006035 հեկտար մակերեսով հողամասը և դրա վրա գտնվող տունը հասցեավորել՝ «Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Ջաջուռ, 4-րդ փողոց, 9/1 բնակելի տուն»: