Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշման 2-րդ կետի և նույն որշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի 1997 թվականի հուլիսի 31-ի թիվ 138 որոշումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մայիսյան կայարան, 11 շենք, 1 բնակարան հասցեավորված տունը (փոփոխված հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Հացիկ, 16-րդ փողոց, 8 տուն) քաղաքացի Սերգեյ Մկրտիչի Շուխյանին սեփականաշնորհելու մասին և հաշվի առնելով, որ վերջինիս մահից հետո բնակարանը ըստ օրենքի ժառանգության իրավունքի 2006 թվականի մարտի 13-ի, գրանցամատյան թիվ 1767 և 2021 թվականի նոյեմբերի 5-ի, գրանցամատյան թիվ 10805 վկայագրերի համաձայն բնակելի տունն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով փոխանցվել է քաղաքացիներ՝ Արտաշես Սերգեյի Շուխյանին, Մկրտիչ Սերգեյի Շուխյանին, Լուսինե Սերգեյի Պապոյանին, հիմք ընդունելով քաղաքացիների 2022 թվականի ապրիլի 11-ի համատեղ դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին
որոշում է՝
1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հացիկ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկին, որով նախատեսվում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի վարչական սահմաններում գտնվող (բնակավայր՝ Հացիկ), քաղաքացիներ՝ Արտաշես Սերգեյի Շուխյանին, Մկրտիչ Սերգեյի Շուխյանին, Լուսինե Սերգեյի Պապոյանին ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերով ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով փոխանցված բնակելի տան (հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք, գյուղ Հացիկ, 16-րդ փողոց, տուն 8) պահպանման ու սպասարկման համար նախատեսված 08-065-0204-0023 կադաստրային ծածկագրով 0,01244 հեկտար գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտ հողատեսքի հողամասի նպատակային նշանակությունը փոխել` բնակավայրերի հողերի կատեգորիա, բնակելի կառուցապատման գործառնական նշանակություն, անշարժ գույքի նկատմամբ քաղաքացիների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը պետական գրանցման ենթարկելու և հողի նպատակային ու գործառնական նշանակությանը համապատասխան թույլատված հողօգտագործում ապահովելու համար:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար՝ Արծրունի Իգիթյանին.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հացիկ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով կազմել համապատասխան հողաշինարարական գործ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին: