Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 27.1-րդ կետերի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով որոշում եմ․
1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական պատգամավորների Ախուրյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 1990 թվականի ապրիլի 28-ի «Սելեկցիոն կայանի մի խումբ աշխատողների հողամաս հատկացնելու մասին» թիվ 8 արձանագրության 30-րդ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
1) Որոշման տեքստում հողամաս ստացած քաղաքացիների ցուցակում «Գալստյան Սեդա» բառերից հետո «Մացակի» բառը փոխարինել «Մացոյի» բառով:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հողամասի իրավատիրոջը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: