Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին
որոշում է՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմի 2023 թվականի աշխատողների քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 212-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1. Որոշման թիվ 1 հավելվածի՝
1) 2-րդ կետի 6-րդ ենթակետի «181043» թիվը փոխարինել «277222» թվով, «32» թիվը՝ «49» թվով, «362086» թիվը՝ «554444» թվով:
2) «Ընդամենը» տողի «2257530» թիվը փոխարինել «2449887» թվով:
3) «Ընդամենը աշխատակազմ» տողի «41482455» թիվը փոխարինել «41674813» թվով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: