03.05.24
ՀԱՆԴԻՊՈՒՄ «ՇԵՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն ընդունել է «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության Շիրակի մարզի ներկայացուցիչներ Եսթեր Գրիգորյանին և Նաիրա Սահակյանին:Քննարկվել են Ախուրյան համայնքի և «Շեն» կազմակերպության համատեղ իրականացվող ծրագրերը, նախանշվել նորերը:Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ «Շեն» ԲՀԿ-ի և «Այո» ֆրանսիական կազմակերպության ջանքերով կվերանորոգվի Ջրառատ բնակավայրի վարչական նստավայրի առաջին հարկում գտնվող դահլիճն ու հանդերձարանը, որը կծառայի որպես մշակութային խմբակների անցկացման տարածք:Ըստ նախնական պայմանավորվածության՝ համայնքի վարչական տարածքներում ոռոգման ծրագրերից որևէ մեկում կազմակերպությունը նույնպես կունենա իր ֆինանսական ...
Մանրամասն |
|
02.05.24
եՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ Է ՀԻՄՆՎՈՒՄ ԿՐԱՇԵՆՈՒՄ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը Կրաշեն բնակավայր կատարած աշխատանքային այցի շրջանակում հետևել է Կրաշենի երիտասարդական զարգացման կենտրոնի հիմնման՝ սույն թվականի ապրիլին մեկնարկած աշխատանքներին: Երիտասարդական կենտրոն հիմնադրելու նախաձեռնությունը ֆինանսավորում է Ավստրիական զարգացման գործակալությունը, իրականացնում է LEAD4Shirak ծրագիրը: Կենտրոնի հիմնման և գույքով համալրելու ծրագրի ընդհանուր արժեքը 12 միլիոն դրամ է, որից 1 միլիոն 250 հազարը համայնքի ներդրումն է: Աշխատանքներն ավարտին կհասնեն սույն թվականի օգոստոս ամսին:
|
|
01.05.24
ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Հարգելի՛ հայրենակիցներ,Ջերմորեն շնորհավորում եմ Աշխատանքի օրվա առթիվ, ցանկանում եմ, որ աշխատող մարդն ու աշխատանքը միշտ մեծարված լինեն, աշխատանքի պտուղներն էլ՝ անթիվ, անհամար։Այսօր պետք է յուրաքանչյուրս գիտակցենք, որ կարևոր ու անկարևոր աշխատանք չկա, բարձր գնահատանքի ու փառաբանման է արժանի ցանկացած աշխատանք, որն արվում է բարեխղճորեն և ազնիվ՝ ի շահ մեր Պետության և Պետականության։Թույլ տվեք խոսքս ուղղել Ախուրյան համայնքի աշխատավոր հանրույթին, վստահեցնել, որ ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքով է պայմանավորված մեր համայնքի վաղվա լուսավոր օրը։Գնահատում եմ ամեն մեկիդ նվիրումը և հավատացնում, որ համայնքային իշխանությունն ամուր կանգնած է ձեր կողքին, սատարում և աջակցում է ցանկացած նախաձեռնություն, գաղափար, որը ...
Մանրամասն |
|
30.04.24
ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԵԼ Է ԿՐԱՇԵՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը մասնակցել է Կրաշենի հիմնական դպրոցի վերաբացման և դպրոցի այգու հիմնման հանդիսավոր արարողությանը:Ներկա են եղել Գերմանիայի Դաշնային հանրապետության փոխդեսպան Էրիկ Թինտրուպը, Գյումրիում ԳԴՀ պատվո հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանը, Շիրակի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, բարերարներ, հյուրեր Հայաստանից և արտերկրից:Զավեն Մանուկյանը բարձր է գնահատել Գերմանիայի Դաշնային հանրապետության դեսպանության և Գյումրիում պատվո հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանի աջակցությունը, շնորհակալություն է հայտնել բոլոր բարերարներին: Նա խիստ կարևոր է համարել, որ նման ներդրումները կատարվում են փոքր բնակավայրերում:Նշենք, որ դպրոցի շենքը վերանորոգվել է Ֆյուր Արմենիեն բարեգործական հիմնադրամի ...
Մանրամասն |
|
29.04.24
ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը պարի միջազգային օրվա առթիվ շնորհակալագրերով է պարգևատրել համայնքում գործող պարային խմբերի ղեկավարներին և պարուսույցներին: «Շնորհակալ ենք մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ձեր ներդրած ավանդի համար»,-ասել է համայնքի ղեկավարը և վստահեցրել, որ հետևողականորեն կաջակցի նրանց, որ ՊԱՐ կոչվող արվեստի լեզուն միշտ բարձր խոսի Ախուրյան համայնքում՝ ամրապնդելով ազգային ինքնության գիտակցումը:
|
|
29.04.24
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ՄԵԾ ՍԱՐԻԱՐՈՒՄ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն աշխատանքային այցով Սարիար բնակավայրում էր:Համայնքի ղեկավարը հետևել է Կրաշեն, Մեծ Սարիար, Ջաջուռավան բնակավայրեր տանող ավտոճանապարհի հիմնանորոգման և ասֆալտապատման ծրագրի՝ Սարիարի հատվածում իրականացվող շինարարական աշխատանքներին:Դիտարկվել են խճապատման հիմնային աշխատանքները, քննարկվել ընթացիկ խնդիրները, դրանց լուծման ուղիները:Սուբվենցիոն ծրագրով իրականացվող ճանապարհաշինության առաջին փուլի ընթացքում 2023 թվականին ասֆալտապատվել է 1200 գծամետր ճանապարհ, վերանորոգվել և ամրացվել է երկաթգծի կամուրջը:Առաջին փուլի արժեքը շուրջ 82 միլիոն դրամ է, որից Կառավարությունը ներդրել է 45, համայնքը՝ 55 տոկոսը:Արդեն մեկնարկած երկրորդ փուլի ընթացքում կհիմնանորոգվի 3720 գծամետր ...
Մանրամասն |
|
26.04.24
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
|
Սահմանված կարգի համաձայն՝ Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Ներսիսյանի, աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ կատարել է քաղաքացիների հերթական ընդունելությունը:Քաղաքացիները դիմել են տարատեսակ հարցերով, կոմունալ ծառայության, սոցիալական աջակցության, քաղաքաշինական, հողհատկացման և այլ խնդիրներով:Համայնքի ղեկավարի գլխավորած աշխատանքային խումբը քննարկել է բնակիչների բարձրացրած հարցերը, դրանցից որոշները, որոնք համայնքապետարանի պատասխանատվության տիրույթում են, տեղում լուծում են ստացել, տրվել է մասնագիտական խորհրդատվություն:Որոշ հարցերի մանրամասն ուսումնասիրման, դրանց հնարավոր լուծման ուղիները գտնելու համար համայնքի ղեկավարը հանձնարարականներ է տվել համապատասխան ...
Մանրամասն |
|
25.04.24
ԿՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԿՆԵՐԻ ՊՈՒՐԱԿԸ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սուրեն Աբրահամյանի և ոլորտային պատասխանատուների հետ շրջայց է կատարել Ախուրյան բնակավայրի Ազատամարտիկների պուրակում: Համայնքի ղեկավարը մասնագետների և տարածքի բնակիչների հետ ուսումնասիրել է տարածքը: Որոշվել է, որ Ախուրյանի կոմունալ սպասարկում իրականացնող կազմակերպությունը, համայնքի միջոցներով, հիմնանորոգելու, բարեկարգելու է պուրակը, անցկացվելու է լուսավորության նոր ցանց, ավելացվելու են մանկական խաղասարքերը:
|
|
24.04.24
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
|
Հայոց Մեծ Եղեռնի 109-ամյա տարելիցի առիթով Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Կարեն Սարուխանյանի, Էմմա Պալյանի, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի, ուժային և դիվանագիտական կառույցների, մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչների և համայնքապետարանի աշխատակազմի հետ հարգանքի տուրք են մատուցել անցնող դարասկզբի մեծագույն ոճիրին զոհ գնացած 1,5 միլիոն զոհերի հիշատակին, ծաղիկներ խոնարհել «Ջարդի ձորում» տեղադրված Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձանին:
|
|
22.04.24
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները և աշխատակազմը: Քննարկվել են աշխատանքային պարտականությունները պատշաճ իրականացնելու, սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը բարձրացնելու վերաբերյալ առավել արդյունավետ մեխանիզմներ կիրառելու մանրամասները: Ինչպես միշտ, Զավեն Մանուկյանն առանձնահատուկ անդրադարձ է կատարել համայնքապետարանում ազգաբնակչությանն ըստ պատշաճի դիմավորելու, հարցերին հետամուտ լինելու գործընթացին, նշել, որ աշխատակիցներից յուրաքանչյուրի ուղիղ պարտականությունը բնակչի խնդիրը լուծելն է:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |