Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի Նոյեմբերի 17-ի 199-Ն որոշմանառաջին կետի թիվ 1 հավելվածի 1-ինկետի 5-րդ ենթակետի դրույթներով և հիմք ընդունելով ՌՈՒԲՌՈՒՍ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի հայտը՝որոշում եմ
1.«ՌՈՒԲՌՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (ՀՎՀՀ 05500188) տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի 55փ./1 հասցեում սեղմված բնական գազի վաճառք իրականացնելու թույլտվություն 2023 թվականի համար
2.Հաստատված թույլտվությունը սահմանված ժամկետում հայտատուին հանձնել միայն տեղական տուրքի վճարումը հաստատող անդորրագիրը ստանալուց հետո: