Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 130
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 284-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 284-Ա


Զեկ. ՂՈՒԿԱՍ ՄՈՒՐԱԶՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 47-ՐԴ ՓՈՂՈՑ 2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԿՀԱՐԿԱՆԻ ՇԵՆՔԸ ՈՐՊԵՍ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴ ՎԵՐԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերի դրույթներով, համայնքի բնակիչների սոցիալական վիճակը բարելավելու և համայնքի բնակարանային ֆոնդը համալրելու նպատակով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին՝ որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի 47-րդ փողոց, 2 հասցեի 08-004-0052-0021 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա գտնվող երկհարկանի շենքը վերափոխել բնակարանային ֆոնդ՝ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետական գրանցման ենթարկելու և այդ շենքում բնակվող անձանց բնակարանային պայմանների բարելավման նպատակով, սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու համար` գրանցման հետ կապված ծախսերը բնակիչների միջոցներով իրականացնելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` եռամսյա ժամկետում ապահովել նշված շենքի բնակարանները օգտոգործողներին տրամադրելու աշխատանքները:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՂՈՒԿԱՍ ՄՈՒՐԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner