Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ կետի,18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2021 թվականի բյուջեի Բաժին 10 Խումբ 7 Դաս 1 «Այլ նպաստներ բյուջեից» ծրագրի 4729 հոդվածից թվով 3 գերեվարված զինծառայողների ընտանիքների տրամադրել դրամական աջակցություն՝ ընդամենը՝ 300 000 /երեք հարյուր հազար/ դրամ՝ համաձայն հավելված 1-ի: |