Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 656 որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի դրույթը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է․ Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի կողմից 2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի հողային հաշվեկշռին՝ ըստ հողերի նպատակային նշանակության, հողատեսքերի և սեփականության սուբյեկտների՝ համաձայն հավելվածի: |