Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքի Ախուրյան գյուղի երիտասարդական նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Ավետիք Մանուկյանի դիմումը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքի ավագանին որոշում է՝
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան գյուղի Ջրաշինարարների բանավան թաղամասում ավելացնել թվով 20 հատ լուսավորության կետեր:
- Աշխատանքները նախատեսել 2019 թվականին՝ ելնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2019 թվականի տարեկան աշխատանքային պլանում նախատեսված աշխատանքներից :
|