Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 141
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 223-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 223-Ա


Զեկ. ՂՈՒԿԱՍ ՄՈՒՐԱԶՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԱՏԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԲԱԿՈՒՄ ԼՈԿԱԼ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԵՎ ԱՅԳԵՊՈՒՐԱԿ ՀԻՄՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ԱԶԱՏԱՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՈՊՈՒԹՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄ ԳՈՒՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով և  հիմք ընդունելով «ՅՈՒՆԻՍԵՖ» ընկերության կողմից իրականացվող «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում անցկացված մրցույթում ներկայացրած ծրագրի հավանության արժանանալու վերաբերյալ «Ազատանի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի 2021 թվականի հոկտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին հասցեագրված գրությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է.

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2023 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի (այլ ընթացիկ դրամաշնորհ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին) 4637 հոդվածից՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի  բակում, համայնքային սեփականություն հանդիսացող 0,5 հեկտար մակերեսով հողամասում այգեպուրակ հիմնելու և լոկալ ոռոգման համակարգ կառուցելու համար, որպես համայնքային ներդրում «Ազատանի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել ծրագրի ընդհանուր արժեքի տասը տոկոսի չափով գումար` երեք հարյուր քառասունյոթ հազար ինը հարյուր Հայաստանի Հանրապետության դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner