Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 20-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետը, հաշվի առնելով,որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի շրջանավարտներից Լալա Հովիկի Մուրադյանը գերազանցությամբ ավարտել է դպրոցը և արժանացել է ոսկե մեդալի /Լալա Հովիկի Մուրադյանը գերազանցությամբ ավարտել է Ախուրյանի Նիկոլ Աղբալյանի անվան ավագ դպրոցը/ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2020 թվականի վարչական բյուջեի «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» 4727 հոդվածով նախատեսնված գումարներից պարգևատրել. 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչ, Նիկոլ Աղբալյանի անվան ավագ դպրոցի շրջանավարտ, ոսկե մեդալակիր Լալա Հովիկի Մուրադյանին 50000 /հիսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ: |