Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 128
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 52-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 52-Ա


Զեկ. ՆԱԻՐԱ ՍԵՐՈԲՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԽՈՒՐՅԱՆ, ԱԶԱՏԱՆ, ԱՐԵՎԻԿ, ԵՐԱԶԳԱՎՈՐՍ, ՄԱՐՄԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՖՈՒՏԲՈԼԻ ՓՈՔՐ ԽԱՂԱԴԱՇՏԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ » ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի 2023 թվականի մարտի 17-ի թիվ 01//02496-2023, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի 2023 թվականի մարտի  02-ի թիվ 02.1//01894-2023 և մարտի  10-ի թիվ 02.1//02190-2023 գրությունները, հիմք ընդունելով «Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան, Ազատան, Արևիկ, Երազգավորս, Մարմաշեն նախկին համայնքների ղեկավարների միջև կնքված 2019 թվականի օգոստոս 1-ի պայմանագրերը, Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին 

                                                                                     որոշում է`

   Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2023 թվականի վարչական բյուջեի «Ընդհանուր բնույթի հանրային այլ ծառայություններ» ծրագրի 4657 «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածից «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը տրամադրել 16000000 (տասնվեց միլիոն)  դրամ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան, Ազատան, Արևիկ, Երազգավորս, Մարմաշեն բնակավայրերում 2019 թվականին կառուցված ֆուտբոլի փոքր խաղադաշտերի ֆինանսական պարտավորությունների կատարման համար:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԱԻՐԱ ՍԵՐՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.15 Մբ)
(38.00 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner