Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 158
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 49-Ա
 

ՆԱԽԱԳԻԾ 49-Ա


Զեկ. ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 212-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի ԹԻՎ 88-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

    Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Համայնքային ծառայության  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի միջև 2023 թվականի մարտի 03-ին կնքված N 8 պայմանագիրը և հաշվի առնելով  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի 2023 թվականի մարտի 7-ի թիվ 02.1//01990-2023 գրությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին

որոշում է՝

   Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմի 2023 թվականի աշխատողների քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 212-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

 1. Որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի «զ» ենթակետի՝

1) 3-րդ պարբերությունում նշված 311168 թվերը փոխարինել 166580 թվով, 55 թիվը՝ 29.4 թվով:

2) «Ընդամենը» տողի 11479270 թիվը՝ փոխարինել 11334682 թվով:

3) «Ընդամենը աշխատակազմ» տողի 41627043 թիվը փոխարինել 41482455 թվով:

 2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 19-ի թիվ 11 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 88-Ա որոշումը:

 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner