Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 149
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 162-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 162-Ա


Զեկ. ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի ԹԻՎ 106-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  33-րդ հոդվածի 1-ին մասի, 1-ին և 2-րդ կետերի, 3-րդ մասի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքի ավագանին՝ որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մայիսյան բնակավայրի տարածքում գտնվող 08-077-0079-0090 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականության հողամասը փոխանակության միջոցով օտարելու մասին» թիվ 106-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

      Որոշման՝

  1) նախաբանում «հողային օրնսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի» բառերը փոխարինել «հողային օրնսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի» բառերով:

  2) 1-ին կետից «08-077-0079-0087 կադաստրային ծածկագրով 0,00608 հեկտար մակերեսով և» բառերը և թվերը հանել, «վարելահողերի» բառը փոխարինել «վարելահողի» բառով:

  3) տեքստը լրացնել նոր՝ 3-րդ կետով. 

  «3. Հողամասերի փոխանակման հավասար պայմանների ապահովման համար, փոխանակվող հողամասերի մակերեսների տարբերության՝ 0,00608 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքը՝ 8650 (ութ հազար վեց հարյուր հիսուն) դրամը, քաղաքացի Հրաչյա Արտուշի Կարապետյանի կողմից ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բյուջե:»


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner