Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 191
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



01 հունիսի 2023 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐՄԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0133-0002 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,20799 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՋՐԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎՈԼՈԴՅԱՅԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 57 որոշումը, համայնքի ղեկավարի 2019 թվականի հունիսի 12-ին Մարմաշեն համայնքապետարանում կայացած մրցույթի արդյունքի վերաբերյալ կազմած 2019 թվականի հունիսի 12-ին թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները և համայնքի ղեկավարի 2019 թվականի հուլիսի 04-ի թիվ 216 որոշման 1-ին կետի դրույթները` որպես Մարմաշեն համայնքի իրավահաջորդ Ախուրյան համայնքի ղեկավար և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի  1-ին մասի 16-րդ կետի, 102-րդ հոդվածի 3.2-րդ մասի, 4-րդ մասի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 56-րդ և 58-րդ կետերի պահանջները կատարելու համար որոշում եմ՝

  1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը համարվող, Մարմաշեն բնակավայրի տարածքում գտնվող 0133-0002 կադաստրային ծածկագրով, ջրային նշանակության   0,20799 հեկտար մակերեսով հողատեսքը ջրաօգտագործման գործունեություն ծավալելու նպատակով, 25 տարի ժամկետով, 14300 Հայաստանի Հանրապետության դրամ տարեկան վարձավճարի դիմաց տրամադրել  վարձակալությամբ տրամադրման համար անցկացված մրցույթում հաղթող ճանաչված քաղաքացի` Հովհաննես Վոլոդյայի Գրիգորյանին (նույնականացման քարտ 001374156, տրված <<28>> դեկտեմբերի 2011 թվականին, 030-ի կողմից):
  2. Որոշման 1-ին կետով սահմանված պայմաններով կնքել հողամասը վարձակալության իրավունքով տրամադրման պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները` պետական գրանցման։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մամեդ Սալոյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner