Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ կետի 1-ին մասի 28-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Ախուրյան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին»թիվ 18 որոշման հավելվածում կատարել լրացում՝ 2.4 կետց հետո ավելացնել 2.5 և 2.6 կետերը
2.5. Ոչ տարանցիկ ներհամայնքային ճանապարների խճապատում, հարթեցում, սալապատում, երթևեկելի մասի և մայթեր բարեկարգման աշխատանքներ 2.6. Ոռոգան և խմելու ջրի ջրագծերի անցկացման և վերանորոգման աշխատանքնեեր: |