Այսօր: Երեքշաբթի, 21 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 161
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 255-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 255-Ա


Զեկ. ՂՈՒԿԱՍ ՄՈՒՐԱԶՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊՍ ԵՎ ՄԱՐՄԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՉՈՐՍ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ԹԻՎ 37-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  37-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ, 8-րդ և 19-րդ կետերի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2023 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ ԱԳ/13972-2023 գրությունը և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կապս ու Մարմաշեն բնակավայրերում անցկացված հանրային լսումների արդյունքների մասին կազմված արձանագրությունները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է.

  1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակավայրերի համայնքային նշանակության ստորև ներկայացված չորս փողոցներն անվանափոխել զոհված զինծառայողների անուններով՝

   1)Կապս գյուղի 3-րդ փողոցն անվանափոխել «Արամայիս Մուրադյան» անվամբ,

   2)Կապս գյուղի 7-րդ փողոցն անվանափոխել «Լևոն Նաջարյան» անվամբ,

   3)Կապս գյուղի 15-րդ փողոցն անվանափոխել «Կառլեն Մուրադյան» անվամբ,

   4)Մարմաշեն գյուղի 9-րդ փողոցն անվանափոխել «Սոս Էլբակյան» անվամբ:

  2.Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, եռօրյա ժամկետում այն տրամադրել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժնին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Ախուրյանի անձնագրային ծառայությանը:

  3.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան Համայնքի ավագանու 2023 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կապս և Մարմաշեն բնակավայրերի համայնքային նշանակության չորս փողոցների անվանափոխման մասին» թիվ 37-Ա որոշումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՂՈՒԿԱՍ ՄՈՒՐԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner