Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետությանօրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչ Հայարփի Հարոյանի դիմումը, որ ընտանիքը 7 անձով ստացել է 1 սենյականոց բնակարան, ինքը ամուսնալուծված է և ներկայումս խնամքի տակ ունի երկու անչափահաս երեխա, բնակվում է ժամանակավոր կացարանում /տնակում/, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանի որոշում է․ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքի սեփականություն համարվող Ջրաշինարարների բանավան, 3 փողոց, շենք 1/3 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 26122017-08-0040, տրված 2017թվականի դեկտեմբերի 26-ին ) թիվ 36՝ երկու սենյականոց բնակարանը, օգտագործման իրավունքով, բնակության համար հատկացնել Հայարփի Սարգիսի Հարոյանի 3 անձից բաղկացած ընտանիքին: 2. Հայարփի Սարգիի Հարոյանի հետ կնքել պայմանագիր՝ զբաղեցրած ժամանակավոր կացարանն ազատելու և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանին հանձնելու համար: |