Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 145
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 24-Ա
 

ՆԱԽԱԳԻԾ 24-Ա


Զեկ. ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԽՈՒՐՅԱՆ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉ ՌԱԶՄԻԿ ՌԱՖԱՅԵԼԻ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՀՐԱՄԱԲԵՐԴ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉ ԱՐԹՈՒՐ ՊԵՏՐՈՍԻ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԵՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հարկային օրենսգրքի» 245-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան գյուղի բնակիչ՝ Ռազմիկ Ռաֆայելի Հովսեփյանի 2023 թվականի փետրվարի 7-ի, Վահրամաբերդ գյուղի բնակիչ՝ Արթուր Պետրոսի Մկրտչյանի 2023 թվականի հունվարի 20-ի դիմումները, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է`

 

      1. Արտոնություն սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան գյուղի բնակիչ Ռազմիկ Ռաֆայելի Հովսեփյանին (սոցիալական ապահովության քարտ՝ 3108890239) սեփականության իրավունքով պատկանող և հարկման օբյեկտ համարվող «BMW X5» 4.4 I մակնիշի 88 PZ 898 պետհամարանիշի ավտոմեքենայի (գույքահարկի պարտքի գումարը՝ 284.9 հազ.դրամ, տույժը՝ 3.9 հազ.դրամ) և Վահրամաբերդ գյուղի բնակիչ՝ Արթուր Պետրոսի Մկրտչյանին (սոցիալական ապահովության քարտ՝ 1712780220) սեփականության իրավունքով պատկանող  և հարկման օբյեկտ համարվող «LEXUS GX 470» մակնիշի 65 TT 808  պետհամարանիշի ավտոմեքենայի (գույքահարկի պարտքի գումարը՝ 228.8 հազ.դրամ, տույժը՝ 28.1 հազ.դրամ) գույքահարկի պարտավորության մասով՝ 50.0 (հիսուն) հազարական դրամ՝ 2022 թվականի պարտավորության նկատմամբ և գույքահարկ վճարողների փոխարեն կատարել 50.0 (հիսուն) հազարական դրամի չափով վճարում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բյուջեից։

     2Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռազմիկ Ռաֆայելի Հովսեփյանի և Արթուր Պետրոսի Մկրտչյանի կողմից փոխադրամիջոցների հարկային պարտավորությունները կատարելուց հետո։

    3. Սույն որոշման մասին պատշաճ իրազեկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան գյուղի բնակիչ Ռազմիկ Ռաֆայելի Հովսեփյանին և Վահրամաբերդ գյուղի բնակիչ՝ Արթուր Պետրոսի Մկրտչյանին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՈՒՇԱՎԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner