Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2017թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 20-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թվով 36 անապահով ընտանիքների դիմումները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2018 թվականի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից թվով 36 անապահով ընտանիքներին տրամադրել դրամական օգնություն 630000 /վեց հարյուր երեսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ ընդհանուր գումարով՝ համաձայն հավելվածի: |