Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 130
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 58-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 58-Ա


Զեկ. ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 26-ի թիվ 61-Ն որոշման հավելվածի 17-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Այգաբաց, Բասեն,Ազատան, Հացիկ  գյուղերի վարչական ղեկավարների և «Ախուրյանի համալիր մարզադպրոց » համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի գրությունները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին

                                                                                        որոշում է՝

 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2023 թվականի բյուջեի 10 բաժնի 07 խմբի 01 դասի սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) ծրագրի 4727 «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից»  հոդվածով հատկացված գումարներից դրամական աջակցություն տրամադրել՝

1) 2023 թվականի փետրվարի 20-28-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած «Ստրանջայի» բռնցքամարտի մեծահասակների միջազգային մրցաշարում՝

ա. 92+ կիլոգրամ քաշային կարգում 2-րդ տեղը զբաղեցրած, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Այգաբաց գյուղի բնակիչ Դավիթ Արիստակեսի Չալոյանին՝ 150000 ( մեկ հարյուր հիսուն հազար) դրամ,

բ. 80 կիլոգրամ քաշային կարգում 2-րդ տեղը զբաղեցրած, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բասեն գյուղի բնակիչ Համբարձում Արթուրի Հակոբյանին՝ 150000 (մեկ հարյուր հիսուն հազար) դրամ, մարզիչ Արման Գևորգի Հովհիկյանին ՝ 75000 (յոթանասունհինգ հազար) դրամ:

2) 2023 թվականի  փետրվարի 11-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում կայացած բռնցքամարտի երիտասարդների Հայաստանի  առաջնությունում 1-ին տեղը զբաղեցրած, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան գյուղի բնակիչ Ոսկան Վարուժանի Ոսկանյանին՝ 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ:

3)  2023 թվականի  մարտի 21-23-ը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի  պատանիների առաջնությունում՝

ա. 110 կգ քաշային կարգում 1-ին տեղը զբաղեցրած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան գյուղի բնակիչ Հենրիկ Լյովայի Հայկյանին՝ 60000 /վաթսուն հազար/ դրամ, մարզիչ Կարապետ Վաչագանի  Ենգոյանին՝ 30000 /երեսուն հազար/ դրամ,

բ. 80 կգ քաշային կարգում 3-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան գյուղի բնակիչ Նարեկ Արմանի Իկիլիկյանին ՝ 40000 /քառասուն հազար/ դրամ:

գ. 92 կգ քաշային կարգում 3-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հացիկ գյուղի բնակիչ Հովհաննես Պետրոսի Սահակյանին՝ 40000 /քառասուն հազար/ դրամ,

դ. 48 կգ քաշային կարգում 2-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հացիկ գյուղի բնակիչ Միհրան Միրզայի Սլոյանին՝ 50000 /հիսուն հազար/ դրամ, մարզիչ Մհեր Հարությունի Զաքարյանին՝  25000 / քսանհինգ հազար/ դրամ, 

4) 2023 թվականի մարտի 1-4-ը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանիների Հայաստանի առաջնությունում 110 կգ քաշային կարգում 1-ին տեղը զբաղեցրած «Ախուրյանի համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության մարզիկ Սեյրան Նիկոլայի Կիրակոսյանին՝ 60000 /վաթսուն հազար/  դրամ, մարզիչ Խոսրով Վարդանի Մելիքյանին՝ 30000 /երեսուն հազար/ դրամ:

5) 2023 թվականի ապրիլի 5-7-ը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների Հայաստանի  առաջնությունում 97 կգ քաշային կարգում 1-ին տեղը զբաղեցրած Արշակ Լևոնի Գեղամյանին՝ 100000 /մեկ հարյուր հազար/  դրամ, մարզիչ Արման Գեղամի Գեղամյանին՝ 50000 /հիսուն  հազար/ դրամ:

6) 2023 թվականի մարտի 5-6-ը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում կայացած սամբոյի պատանիների Հայաստանի առաջնությունում 1-ին տեղը զբաղեցրած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հացիկ գյուղի բնակիչ Հովհաննես Պետրոսի Սահակյանին՝ 60000 /վաթսուն հազար/ դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԱՆ ԳԵՂԱՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner