Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 130
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 274-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 274-Ա


Զեկ. ՍՈՒՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 26-ի թիվ 61-Ն որոշման հավելվածի 17-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան, Արևիկ, Հացիկ բնակավայրերի վարչական ղեկավարների, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Ախուրյանի համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի գրությունները և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի բնակիչ Մանվել Էդգարի Խաչատրյանի ներկայացրած հավաստագիրը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝

 

1.  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2023 թվականի բյուջեի 10 բաժնի 07 խմբի 01 դասի սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) ծրագրի 4727 «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» հոդվածով հատկացված գումարներից դրամական աջակցություն տրամադրել՝

1) 2023 թվականի դեկտեմբերի 1-ին և 2-ին Հայաստանի Հանրապետության Արտաշատ քաղաքում կայացած ազատ ոճի ըմբշամարտի մեծահասակների Հայաստանի Հանրապետության առաջնությունում՝

ա. 57 կգ քաշային կարգում 1-ին տեղը զբաղեցրած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան բնակավայրի բնակիչ Մանվել Արծվիկի Խնձրցյանին՝ 200000 (երկու հարյուր հազար) դրամ, մարզիչ Կարապետ Վաչագանի Ենգոյանին՝ 100000 (մեկ հարյուր հազար) դրամ,

բ.  125 կգ քաշային կարգում 2-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան բնակավայրի բնակիչ Հենրիկ Լյովայի  Հայկյանին՝ 150000 (մեկ հարյուր հիսուն հազարդրամ, մարզիչ Արտուշ Ռուբիկի Իկիլիկյանին՝ 75000 (յոթանասունհինգ հազար) դրամ,

գ. 97 կգ քաշային կարգում 2-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան բնակավայրի բնակիչ Արման Էդիկի Մահտեսյանին՝ 150000 (մեկ հարյուր հիսուն հազարդրամ, մարզիչ Ավետիք Գառնիկի Անտոնյանին՝ 75000 (յոթանասունհինգ հազար) դրամ,

դ.  86 կգ քաշային կարգում 3-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան բնակավայրի բնակիչ Մուշեղ Միշայի Մկրտչյանին՝ 80000 (ութսուն հազարդրամ, մարզիչ Մխիթար Կարապետի Հունոյանին՝ 40000 (քառասուն հազար) դրամ:

ե. 57 կգ քաշային կարգում 3-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Հացիկ բնակավայրի բնակիչ Միհրան Միրզայի Սլոյանին՝ 80000 (ութսուն հազարդրամ, մարզիչ Մհեր Հարությունի Զաքարյանին՝ 40000 (քառասուն հազար) դրամ:

2) 2023 թվականի դեկտեմբերի 3-ից 5-ը Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեծահասակների Հայաստանի Հանրապետության առաջնությունում՝

ա. 55 կգ քաշային կարգում 1-ին տեղը զբաղեցրած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի բնակիչ Մանվել Էդգարի Խաչատրյանին՝ 200000 (երկու հարյուր հազարդրամ, մարզիչ, նույն բնակավայրի բնակիչ Էդգար Մանվելի Խաչատրյանին՝ 100000 (մեկ հարյուր հազար) դրամ,

բ. 97 կգ քաշային կարգում 2-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Ախուրյանի համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության սան Արշակ Լևոնի Գեղամյանին՝ 150000 (մեկ հարյուր հիսուն հազարդրամ, մարզիչ Արման Գեղամի Գեղամյանին՝ 75000 (յոթանասունհինգ հազար) դրամ:

3) 2023 թվականի դեկտեմբերի 09-ից 10-ը Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում կայացած ձյուդոյի մեծահասակների Հայաստանի Հանրապետության առաջնությունում 81 կգ քաշային կարգում 3-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Արևիկ բնակավայրի բնակիչ Լևոն Կարենի Վանոյանին՝ 80000 (ութսուն հազար) դրամ:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՒՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner