Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 20-Ն և որոշման 9-րդ կետի դրույթով, հաշվի առնելով 2018 թվականի ընթացքում հունա-հռոմեական ըմբշամարտի աշխարհի վետերանների չեմպիոն Լևոն Գեղամյանի և բռնցքամարտի ուսանողական համաշխարհային խաղերին փոխչեմպիոն, Շիրակի մարզի լավագույն մարզիկների տասնյակում ընդգրկված Գուրգեն Հովհաննիսյանի մարզական ձեռքբերումները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքի ավագանին որոշում է․ 1. 2018 թվականի հունա-հռոմեական ըմբշամարտի աշխարհի վետերանների չեմպիոն Լևոն Գեղամյանին համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից պարգևատրել 300000 Հայաստանի Հանրապետության դրամ: 2. 2018 թվականի բռնցքամարտի ուսանողական համաշխարհային խաղերի փոխչեմպիոն Գուրգեն Հովհաննիսյանին համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից պարգևատրել 300000 Հայաստանի Հանրապետության դրամ, մարզիչ Արտավազդ Գևորգյանին ՝ 150000 Հայաստանի Հանրապետության դրամ: |