Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 141
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 174-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 174-Ա


Զեկ. ՂՈՒԿԱՍ ՄՈՒՐԱԶՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԽՈՒՐՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՋՐԱՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ ԲԱՆԱՎԱՆ 3-ՐԴ ՓՈՂՈՑ, 1/2 ՇԵՆՔԻ ԹԻՎ 19 ԲՆԱԿԱՐԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼ ԱՐԹՈՒՐ ՍՈՒՐԻԿԻ ՏՈՆՈՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԻՆԳ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605 հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթներով, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2016 թվականի ապրիլի 15-ի թիվ 72-Ա հրամանի 2-րդ հավելվածի 114-րդ կետով, հաշվի առնելով, որ  Սուրիկ Համբարձումի Տոնոյանը և Նաթելա Խաչիկի Տոնոյանը մահացել են (մահվան վկայականներ համապատասխանաբար՝  ԱԲ 277663, տրված՝ 26.03.2018թ., և   ԲԱ 661679, տրված՝ 23.01.2023թ.) և հիմք ընդունելով Արթուր Սուրիկի Տոնոյանի և Ստելլա Մաքսիմի Ղազարյանի համատեղ դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝

1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն համարվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Ախուրյան բնակավայրի, Ջրաշինարարների բանավան, 3-րդ փողոց, 1/2 շենքի, 19 բնակարանը` 69․49 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, բազմաբնակարան շենքի ընդհանուր օգտագործման տարածքների և շենքով զբաղեցված հողամասի նկատմամբ բաժնային սեփականության իրավունքով նվիրաբերել Արթուր Սուրիկի Տոնոյանի ընտանիքի հետևյալ հինգ անդամներին․

1) Տոնոյան Արթուր Սուրիկի (ծնված 1981 թվականի հուլիսի 9-ին), ինքը,

2) Ղազարյան Ստելլա Մաքսիմի (ծնված 1985 թվականի օգոստոսի 12-ին), կինը,

3) Տոնոյան Նատալյա Արթուրի  (ծնված 2007 թվականի նոյեմբերի 13-ին), աղջիկը,

4) Տոնոյան Սուրեն Արթուրի (ծնված 2009 թվականի ապրիլի 26-ին), տղան,

5) Տոնոյան Սևակ Արթուրի (ծնված 2020 թվականի հուլիսի 26-ին), տղան:

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ նվիրառուների հետ կնքել գույքի նվիրատվության պայմանագիր, ապահովել դրա նոտարական վավերացումը և անշարժ գույքի նկատմամբ քաղաքացիների իրավունքների պետական գրանցումը՝ վերջիններիս միջոցներով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՂՈՒԿԱՍ ՄՈՒՐԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner