Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 145
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 221-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 221-Ա


Զեկ. ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆ <<ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՇԻՐԱԿ>> ՏԵՂԱԿԱՆ ԱԿՏԻՎ ԽՄԲԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթով, հաշվի առնելովՀայաստանի Հանրապետության Շիրակի մարզի  Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը և հիմք ընդունելով <<Կենտրոնական Շիրակ>> տեղական ակտիվ խմբի խորհրդի նախագահ՝ Մարտին Սարգսյանի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝

 1․Ընդունել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մայիսյան գյուղի 1-ին փողոցի 29 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, հասարակական նշանակության մշակույթի տան 18 քառակուսի մետր մակերեսով, թիվ 5-րդ սենյակը 2 տարի ժամկետով, անհատույց , օգտագործման իրավունքով տրամադրել <<Կենտրոնական Շիրակ>>տեղական ակտիվ խմբին, աշխատանքային գործունեությունը Ախուրյան համայնքի տարածքում կազմակերպելու նպատակով։

 2․Ախուրյան համայնքի ղեկավարին՝

  <<Կենտրոնական Շիրակ>> տեղական ակտիվ խմբի լիազորված <<Արդյունավետ կառավարում և համայնքային զարգացում>> հասարակական կազմակերպության նախագահ՝ Հռիփսիմե Պետրոսյանի հետ սահմանված կարգով կնքել տարածքն անհատույց օգտագործման տրամադրելու պայմանագիր։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՄԵԴ ՍԱԼՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner