Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 -րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14․3 հոդվածի 5-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունը /N x/փ-287/։
ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի վարչական տարածքում գտնվող 08-007-0049-0107 կադաստրային ծածկագրով 0,0225 հեկտար և հարևանությամբ գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 08-007-0049-0007 կադաստրային ծածկագրով 0,0127 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողերը, գյուղատնտեսական մթերքների պահեստ կառուցելու նպատակով , արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության պահեստարանների հողերի փոփոխությունը։ |