Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 87-Ա որոշումը շարադրել նոր խմբագրությամբ. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու անդամներին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բյուջեի «Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների» «Այլ դասերին չպատկանող» ծրագրի «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածից տրամադրել ամսական դրամական փոխհատուցում՝ 15000-ական դրամի չափով: 2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված դրամական փոխհատուցումը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու անդամների տրամադրվում է ավագանու նիստերին և մշտական գործող հանձնաժողովների աշխատանքներին մասնակցության, բնակավայրերում աշխատանքային շրջագայության ՝ իրենց պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց: 3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու անդամին տվյալ ամսում դրամական փոխհատուցում չի վճարվում, եթե նա այդ ամսվա ընթացքում բացակայել է ավագանու և մշտական հանձնաժողովի բոլոր նիստերից, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ ամսում ավագանու և մշտական հանձնաժողովի նիստեր չեն եղել: 4. Սույն որոշման 3-րդ կետում նշված բացակայությունները հիմնավորվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմի կողմից վարվող ավագանու նիստին մասնակցած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու անդամների հաշվառման մասին տվյալներով, որոնք կազմվում են յուրաքանչյուր ամսվա համար՝: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019թվականի հունվարի 1-ից: |