ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Ներսիսյանի, աշխատակազմի քարտուղար Սուրեն Աբրահամյանի, գյուղատնտեսության և բնապահպանության, ֆինանսատնտեսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ինչպես նաև զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժինների պատասխանատուների մասնակցությամբ:
Քննարկվել են 2024 թվականի բյուջեի կազմման և նախագծի քննարկման մանրամասները:
Համայնքի ղեկավարը հստակ ու իրատեսական բյուջե ունենալու համար կարգադրել է կատարել ճշգրիտ վերլուծություններ՝ հիմնված միայն իրական թվերի վրա:
|